Գլխագրեր
10:10 Այս աղջիկն իր դեմքին այնպիսի դաջվածք է արել, որ իրեն երբեք չընդունեն աշխատանքի. ահա թե ինչ է գրված15:19 Մարզված տղամարդը վիրավորեց այս տղայի կնոջը․ Ոչ ոք չէր սպասում նրան, ինչ տեղի ունեցավ հետո 11:05 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ17:40 Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից11:45 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի խոշորամասշտաբ աջակցությունը Վարդենիսում11:11 Գագիկ Ծառուկյանի պատասխանը Արարատ Միրզոյանին15:16 Պատերազմի հերոսի օրինակով են մեծանում ապագա սերունդները13:40 Այնպես չլինի, որ մարդն իր բակում գառ մորթի՝ գնանք քրեական գործ հարուցենք (տեսանյութ) 17:40 Եփած երշիկեղենի պահանջարկը շուկայում մեծ է, բայց վտանգավոր10:56 Տնտեսվարողները ստիպված կլինեն ավելի որակյալ երշիկեղեն արտադրել

Կարիճներն այսօր մտահոգվելու պատճառներ կունենան․ հուլիսի 11-ի աստղագուշակը

Խոյ: Վիճաբանություններն այսօր շատ ժամանակ կխլեն: Թեև մեծ ջանքեր չեն պահանջվի հաղթանակ տանելու համար, սակայն ոչ մի լավ բանի այդ ամենը չի հանգեցնի, ուստի նախապես մտածեք՝ արժե արդյոք սեփական վարկանիշը բարձրացնելու համար վտանգել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կվերանայեն իրենց ծրագրերը և կվերագնահատեն արժեքները: Այս գործընթացն այնքան էլ հաճելի չի լինի, քանզի ստիպված կլինենք խոստովանել, որ շատ ջանքեր անիմաստ են եղել: Մյուս կողմից էլ՝ հին ծրագրերին փոխարինելու կգան նորերը: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Ցուլ: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Սակայն եթե հոգնածության պատճառով, ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, հոգ չէ, դուք տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Երկվորյակ: Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի: Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:

Խեցգետին: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առաջին կեսը կապված կլինի մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում հնարավորություն կունենաք վերականգնելու հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները:

Առյուծ: Այսօր բոլորին կզարմացնեք ձեր համառությամբ ու անկոտրում կամքով: Ոչ մի հարցում զիջումների չեք գնա: Բանն այն է, որ խնդիրներ են առաջացել, սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և թուլանալը ձեր դեպքում անթույլատրելի է: Այս դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Ընդդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը: Պատրաստ եղեք իմպրովիզների: Գործել ըստ նախապես կազմած ծրագրերի՝ այսօր դժվար թե հաջողվի: Ձեր երևակայությունն անսպառ է: Ճիշտ որոշումներ կկայացնեք կայծակնային արագությամբ:

Կույս: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Կշեռք: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալներ, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ, երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել: Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Կարիճ: Գործնական ակտիվությունը ցածր է, և ծուլությունն ամենևին էլ կապ չունի: Պարզապես գործի անցնելու փոխարեն ամպերին նստած շարունակ երազում եք: Չարժե ժամանակ վատնել, մինչ դուք մտովի սավառնում եք երկնքում, ձեր հակառակորդները հստակ քայլեր են ձեռնարկում և հաջողությունների հասնում: Մանրուքներին հանդեպ առավել ուշադիր եղեք: Որքան ավելի զգոն լինեք, այնքան ճիշտ որոշումներ կկայացնեք անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան հանգիստ վայելելու, նաև տարբեր ուղևորությունների համար:

Աղեղնավոր: Օրը բարեհաջող ընթացք կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ, փոխարենը սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Ժամադրություններն անմոռանալի կանցնեն, եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը:

Այծեղջյուր: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի: Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա ՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:

Ջրհոս: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմերցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս կգաք: Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատացեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Ձկներ: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Ձկներ էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել, երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց՝ ուժերից վեր գործեր սկսելով: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրացում:

Լրահոս
Ո՞վ է Արամ MP3-ի կինը և ինչով է նա զբաղվում Հայ աստղեր, որոնք այդպես էլ չսիրվեցին ՏԵՍԱՆՅՈՒԹ. ուղիղ եթեր մտնելու պատճառով այս աղջիկները վթարի ենթարկվեցին և մահացանՏղամարդկանց 7 պահանջ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին Ինչպես ազատվել խորը ծակոտկիներից և ունենալ իդեալական մաշկ. յուրահատուկ և էժան միջոցԳարիկ Մարտիրոսյանի հանգիստն Իտալիայում եւ հումորային նոր գրառումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ Որտե՞ղ և ինչպիսի պայմաններում է ապրում դերասանուհի Ժաննա Բուտուլյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹՀայ ամենագեղեցիկ դերասանները. չեք հավատ, թե ով է առաջին տեղումԼուսանկարել Է Սիրելիս․ Լիլի Մորտոն ԼողավազանումՏեսեք, թե ինչով են զբաղվում Ռուսաստանի Պետական Դումայի անդամները «Ընկերս իմ դեմքին սպի թողեց և ես որոշեցի վրեժխնդիր լինել նրանից». ՏԵՍԱՆՅՈՒԹԱյս երեխայի քիթն օրեցօր մեծանում էր. բժիշկներն անզոր էին ինչ որ բան անել. որոշ ժամանակ անց հրաշք տեղի ունեցավԿենդանակերպի 7 նշան, ովքեր վախենում են անկեղծանալ և վստահել մարդկանց Մենչը խայտառակեց Ռազմիկ Ամյանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆա լույս աշխարհ բերեց երկվորյակների և որոշեց նվեր անել իր անպտուղ ընկերուհուն. ահա, թե ինչպես ճակատագիրը պարգևատրեց նրանԱհա, թե ինչ հիվանդություններ է բուժում մարմելադը Դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանի հուղարկավորությունը՝ Բելգիայում Էքստրասենսը պատմել է, թե որ սովորություններն են աղքատության հանգեցնում Հորոսկոպի 2 նշան, ում ամռան վերջին ճակատագրական փոփոխություններ են սպասվումՈ՞վ է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա Սկանդալային Լիլի Մորտոն լողավազանից նոր, գայթակղիչ լուսանկար է հրապարակելԲաց տեսարաններով նոր հայկական տեսահոլովակ Բժիշկները զգուշացնում են` ոչ մի դեպքում երեխայի մի օգտագործեք ՍԱ՝ երեխայի խնամքի համար, դա ՎՏԱՆԳԱՎՈՐ է առողջության համարԻնչպիսի՞ն էր հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը նախքան փառքն ու ճանաչվածությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԹԵՍՏ. ընտրիր զգեստներից մեկն ու պարզիր, թե ինչպիսի կին ես դու քո կողակցի աչքերումՏղայիս վառում էին կողքի սենյակում, ձայնն ականջներիս մեջ էՍևակ Ամրոյանը 2006 թվականին. արխիվային տեսանյութԱնաստասիա Կվիտկոն նոր, կրքոտ ֆոտոշարքով գերել է ողջ համացանցըՆիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը 12 տարեկան է. նրա անչափ ջերմ լուսանկարը փոքր քրոջ՝ Արփիի հետ«Աղջկաս անունը 8 տարի առաջ էի որոշել»․ Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու ամուսնու արձագանքը դստեր անվան ընտրությանըՀուլիսի 20-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպըԱյս տեսանյութը դիտելուց հետո կհասկանաք,թե ով է այս Սոֆան և ինչու է վիրավորում Նիկոլ ՓաշինյանինԱստղագետները գտել են կենդանակերպի ամենահավատարիմ նշանը Կանացի անուններ, որոնք գրավում են հարստությունը Հայկական շոու-բիզնեսի ամենամտերիմ ընկերուհիները Իրինա Շեյքը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել Ամբողջովին մերկ Լիլի Մորտոյին այս անգամ նկարել է իր սիրելին. ԼՈՒՍԱՆԿԱՐՍա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Հիմա ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, Շուշան Երիցյանի և Հայկ Սարգսյանի հետ կապ չունեմ». Սյուզան Սեդրակյանը` Հայկ Սարգսյանի հետ խրախճանքի մասինՇպռոտը` Նիկոլ Պաշինյանի մասին«Կսովորեցնեմ քեզ թռչել». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի որդին՝ Ռոբերտը 4 տարեկան է. ԼՈՒՍԱՆԿԱՐԻնտիմ հարաբերությունը ոչ միայն հաճելի է, այլև խիստ օգտակար և ահա թե ինչու«Տեսեք, թե ով ա ինձ հյուր եկել». Կարեն Ասլանյանի նոր լուսանկարը՝ «Անհասցե ծնվածներ» սերիալի նկարահանման հրապարակից«Մազերս երկարացնեմ, դաջվածքներս ջնջեմ, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»․ Անի Երանյանը՝ ոճախոխության և Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասինԷրոտիկ հորոսկոպ Կենդանակերպի 3 սրտակեր կանայք Դպրոցում բոլորը ծաղրում էին նրան իր ատամների համար. տեսեք, թե ինչպիսին է նա ՀԻՄԱԱննա Սեդոկովայի դիետան. ինչպես է սեքսուալ երգչուհին պահպանում իր կազմվածքըԻնչպե՞ս է անցել փոքրիկ Անրիի մկրտությունն ու ծնունդը. ԼՈՒՍԱՆԿԱՐԲացառիկ և անհավանական դեպք. կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է ունեցել
Яндекс.Метрика