Գլխագրեր
11:11 Գագիկ Ծառուկյանի պատասխանը Արարատ Միրզոյանին15:16 Պատերազմի հերոսի օրինակով են մեծանում ապագա սերունդները13:40 Այնպես չլինի, որ մարդն իր բակում գառ մորթի՝ գնանք քրեական գործ հարուցենք (տեսանյութ) 17:40 Եփած երշիկեղենի պահանջարկը շուկայում մեծ է, բայց վտանգավոր10:56 Տնտեսվարողները ստիպված կլինեն ավելի որակյալ երշիկեղեն արտադրել 09:10 «Ֆրակ­ցի­ոն» պա­տե­րազմ­նե­րի հե­տև­անք­նե­րը. «Փաստ»17:54 «Եռաբլուրում» կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայի ապակին ու թալանել այն (ֆոտո)15:43 Ի՞նչ է հայտարարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը14:37 Մնացականյանի մոսկովյան տապալումն ու վարչապետի զայրույթը13:28 Մշակույթի նախարարությունը չի՞ լուծարվի

Պա­թե­տիկ պո­պու­լիզ­մից մին­չև ցի­նիզմ ու «ցրո­ղա­կա­նու­թյուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների՝ շուրջ հինգ տասնյակ հարցերի։ Սա, իհարկե, դրական երևույթ է, որը մեծապես նպաստում է քաղաքական դիսկուրսի կայացմանը, մյուս կողմից՝ եթե վերանանք ֆորմալությունից, նույն դրական շեշտադրումներով չենք կարող խոսել քննարկումների որակի, Փաշինյանի խոսքի բովանդակության մասին։

Խոհրդարանում գերիշխող էր պաթետիկ պոպուլիզմը, երբ վարչապետը կամ նրա թիմը փորձում էին կենցաղային օրինակների միջոցով հիմնավորել, որ իրենք Հայաստանի տասնյակ հազարավոր շարքային ու «հպարտ» քաղաքացիներից մեկն են։ Այս պոպուլիզմի արմատները թաքնված են կոնկրետ բարդույթների, չիրականացված խոստումների խորքերում։ Մեկ տարի հասարակությանը ներշնչվում է, որ իշխանությունը վերադարձվել է նրան, սակայն Հայաստանի շարքային քաղաքացիները գրեթե նույն հետևողականությամբ ամեն օր համոզվում են, որ իրենց կյանքի որակը մնացել է նույնը։ Իշխանությունը ո՛չ «կախարդական փայտիկ» ունի, ո՛չ էլ զարգացման տեսլական ու դիմում է պոպուլիզմին՝ հասարակությանը համոզելու համար, որ հեղափոխության էլիտայի սոցիալական կյանքում նույնպես էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։

Թավշյա հեղափոխությունը, մեծ հաշվով, արժեքային չէր ու հիմնված էր հենց հասարակ մարդկանց սոցիալական բողոքի, օլիգարխիայի ու անարդարության դեմ նրա ընդվզման վրա։ Այս համատեքստում Փաշինյանի՝ «սևագործ բանվորների» մասին երեկվա հայտարարությունը, մեղմ ասած, ադեկվատությունից զուրկ է։ «Ի՞նչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ սևագործ բանվորների հասարակություն լինե՞նք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությունն ինքնին հակասոցիալական է ու հակասում է հեղափոխության բուն տրամաբանությանը, չխոսենք նույնիսկ ոչխար պահելու թեզերի մասին։ Վարչապետը նույնիսկ մեթոդաբանորեն է սխալ արտահայտվել, որովհետև հասարակությունը բազմաշերտ է ու չի կարող բաղկացած լինել միայն էլիտար խմբերից ու անհրաժեշտաբար կան նաև «սևագործ բանվորներ», որոնցից շատերն ըստ արժանվույն չեն գնահատվում՝ պետության անարդյունավետության, իշխանությունների անգործության հետևանքով։ Ցավալին այն է, որ իշխանությունները չեն գիտակցել, որ համահարթեցված եկամտահարկի քաղաքականությունն ակամայից խորացնելու է սոցիալական անհավասարությունը՝ գուցե անխուսափելիորեն, օբյեկտիվորեն։ Ու պատահական չէ՝ երբ փաստարկները վերջանում են, գործի է դրվում ցինիզմը ու հասարակությանն արհեստականորեն սորտավորելու արատավոր պրակտիկան։ Ասենք՝ վարչապետը թերևս չի տիրապետում իրավիճակին ու տեղյակ չէ, որ «սևագործ բանվորների» կատեգորիայի տակ այսօր դասվում են նաև մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում կրթվել են, սակայն ուսուցչի կամ դասախոսի կարգավիճակում չեն կարողանում վաստակել 80000 դրամից ավելի աշխատավարձ։ Հիմա այս մարդի՞կ են մեղավոր, որ «սև» են, թե՞ պետությունը, որը երեկ ամբողջ օրը թմբկահարում էր, որ ուսուցչի չնչին աշխատավարձը 10%-ով բարձրանալու է։ Ամենևին, բնավ էլ չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նոր որակի պետության ստեղծումն է, սակայն դրա համար պետք են ծրագրեր՝ պոպուլիզմի ու ամբոխահաճության փոխարեն։

Երբեմն իսկապես տպավորություն է, որ անգամ հեղափոխությունից մեկ տարի անց խորհրդարանական ամբիոնին մոտենում է ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հարց է տալիս անգրագետ պատգամավորի, ոչ կոմպետենտ մարզպետի կամ ամբարտավան պաշտոնյայի մասին, իսկ պետության ղեկավարի պատասխանը մոտավորապես այն է, թե դուք մեզանից լավը չեք։ Երրորդ հանրապետության գրեթե բոլոր իշխանություններից լսել ենք համանման պատասխաններ, ու թվում էր՝ հեղափոխությունը դնելու է նման «ցրողականության» վերջակետը, ու իշխանությունը վերջապես գիտակցելու է իր պատասխանատվությունը։

Խոսքը՝ գլոբալ պատասխանատվության մասին է։ Հասարակությունը հոգնել է կարգախոսներից, անկառավարելիության ուրվականից, կարոտ է արժանապատիվ կյանքի, և յուրաքանչյուր մարդ, ընտանիք ցանկանում է ապրել ոչ թե անցյալի բացահայտումներով, ոչ թե անցյալի հետ ամենօրյա կռիվ տալով, այլ իրենց վաղվա օրվա պլանավորմամբ։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը այս հարթության վրա չտվեց հարցերի պատասխաններ։ Մարդիկ հոգնել են հեղափոխության կադրերի դիլետանտիզմից ու կարոտ են ավելի արդյունավետ կառավարման, սակայն վարչապետը հասկացրեց, որ իր թիմն «անձեռնմխելի» է, որովհետև մյուսների թիմերն ավելի լավը չեն։

Մնում է կանխատեսել, թե հասարակությունը որքան ժամանակ է «կերակրվելու» պաթետիկ պոպուլիզմով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս
Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Ի՞նչ է սպասվում Կենդանակերպի նշաններին Հունիսին Երկվորյակ, այսօր բոլորի հետ վիճում եք․ մայիսի 23-ի աստղագուշակը «Ես չէի ուզում մահանալ մորս աչքի առաջ». Ինչ եղավ, երբ հոկեյի խաղի ժամանակ կտրեցին լեգենդար Մալարչուկի պարանոցը (Տեսանյութ) Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Արփինե Հովհաննիսյանը փոխել է ապրելակերպը. Նախկին պատգամավորը նոր զբաղմունք է գտելԱհա թե ով է Սոնա Շահգելդյանի ամուսինըԴա ավելորդ ծախս է, մենք անվտանգության խնդիր չունենք, Արարատ Միրզոյանը՝ նույնպես. պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել դուրս գալ Թատերականի շենքից 20-ամյա աղջիկը մահացավ քաղցկեղից. ահա, թե ինչպիսին էր հանգուցյալի վերջին ցանկությունըԼուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան հանգիստը լողավազանում Այս աղջկա ընկերը նրան դավաճանում էր, բայց պարզվեց, որ դա չէր ամենասարսափելին. ՏԵՍԱՆՅՈՒԹ10 ամենահարմար դիրքերըԼիլիթ Հովհաննիսյանը ցուցադրել է իր փարիզյան բեմական կերպարը, որն ավելի շատ տիկնիկի է նման (լուսանկար) Լուռ մարդասպաններ. 7 հիվանդություն, որոնք զարգանում են առանց վառ արտահայտված ախտանշաններիԼիլիթ Հովհաննիսյանը ցուցադրել է իր փարիզյան բեմական կերպարը, որն ավելի շատ տիկնիկի է նման (լուսանկար)Երեխան նկարել է, թե ինչպես է մայրը «դաստիարակելու» նպատակով 5-ամյա եղբոր գլուխը մտցնում զուգարանի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱնի Երանյանը հյուծված ու տկար տեսք ունի. այսպիսին նրան հաստատ չեք տեսել. ՖՈՏՈԻնչպե՞ս է Քրիստինե Եղոյանը Լոս Անջելեսում նման թափանցիկ հագուստով շրջում (լուսանկար) Ինչպիսին է դիահերձարանի աշխատանքը. թաքնված նկարահանում. երեխաների մուտքն արգելվում էՀորոսկոպի ամենաուժեղ ինտուիցիա ունեցող 5 նշաններըԻնչպե՞ս է Քրիստինե Եղոյանը Լոս Անջելեսում նման թափանցիկ հագուստով շրջում (լուսանկար)Հայ աստղերի քույր և եղբայրները. իսկ դուք ճանաչու՞մ եք նրանցՎլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄարիամ Մելիքյանի թուրք ընկերների ծննդյան օրվա կեսգիշերին անակնկալ են մատուցում դերասանուհուն և նա թուրքերեն է պատասխանում նրանց Ժամանակը կարծես անզոր է Լուիզա Ներսիսյանի առջև. տեսեք, թե ինչ շքեղ տեսք ունի նա. ՖՈՏՈՀորոսկոպի այս նշանները վերջապես կամուսնանան այս տարի. իսկ դու կա՞ս այս ցանկում Հարբած պատգամավորը թեժ կռիվ է սարքել ռեստորանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ) Մարիամ Մելիքյանի թուրք ընկերների ծննդյան օրվա կեսգիշերին անակնկալ են մատուցում դերասանուհուն և նա թուրքերեն է պատասխանում նրանցԸնդամենը երեք գդալ այս խառնուրդից և դուք մեկընդմիշտ հրաժեշտ կտաք փորի ճարպին. հրաշալի արդյունքՏղամարդը վիագրա էր խմեցրել իր ընկերուհուն, իսկ հետևանքները պետք է տեսնել սեփական աչքերովԻ՞նչն է դրդել Իննա Խոջամիրյանին ինքնասպանության փորձ կատարել Ախ Անդո․ Ի՞նչ է պատահել Անդոյին, ինչու է լալիս Ռաֆայել Երանոսյանը Ինտիմ հարաբերության 7 տեսակ, որոնք կանայք, իրոք հավանում են 3 կարևոր նշան, որ նա քո տղամարդը չէ. Մի անտեսիր դրանքԵ՞րբ է Ժաննա Բուտուլանը հասցրել այսքան գեղեցկանալ. նրա սլացիկ կազմվածքին նախանձել կարելի է. ՖՈՏՈԵթե ունես այս 5 հատկանիշները, ապա տղամարդը հեռու կփախչի քեզնից Առաջին ամուսնական գիշեր... ինչ պետք է իմանա թե՛ տղան, թե՛ աղջիկըԹաքնված նկարահանում Երևանի մերսման սրահներից. սա ուղղակի խայտառակություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹԷլեն Ասատրյանի համարձակ կերպարը՝ ուլտրակարճ զգեստով (Լուսանկար) Ամառային զգեստ երկարաճիտ կոշիկներո՞վ․ Ի՞նչ է պատահել Աննա Դովլաթյանի ճաշակին Դարի հարսանիք. աղջիկը չգիտեր, որ հարսնացուն հենց ԻՆՔՆ է. անպայման դիտել է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի»․ տեսեք, թե ում հետ է լուսանկարվել Սիրուշոն. ՖՈՏՈ Ամուսինը փորձեց ստուգել կնոջ հավատարմությունը․ այն ինչ եղավ արդյունքում անսպասելի էր Իննա Խոջամիրյանն արդեն սովորույթ է դարձրել կիսամերկ լուսանկարվելը. ՖՈՏՈԹյուր կարծիքներ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին Չնայած որոշ «աբիժնիկների» գոյությանը Գ. Ծառուկյանը շարունակելու է աջակցել բնության և վայրի կենդանիերի պահպանման գործին
Яндекс.Метрика