Գլխագրեր
17:55 Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո)17:03 Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր17:55 Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից13:05 Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում 12:55 Կրկնակի սպասումների տարի. ինչպիսի՞ն կլինի 2019–ը.12:27 Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարը.11:23 Վերելակների փոխարինման գործընթացի համար կպահանջվի շուրջ 2 տարի.հարցում10:58 «Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան». 10:27 «Նման անորոշության պարագայում միայն կարող ենք հուսալ, որ լավ կլինի, որովհետև սրանից վատ պարզապես չի կարող լինել»09:55 Հեղափոխական 2018. անփոխարինելի Սերժից մինչև անփոխարինելի Նիկոլ.

Նոր սկզբունքներ ու նոր ծրագրեր. Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության բժշկական կազմակերպությունների ղեկավարներին

Պետպատվերի տրամադրման սկզբունքները փոխվում են, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացվում է, իսկ ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում:

«Նոր կառավարության որդեգրած սկզբունքները պետական միջոցների ծախսման տեսանկյունից գուցե փոքր-ինչ ցավոտ թվան, բայց հենց դրանք են ենթադրում համակարգի առողջացում ու բարեփոխում հատկապես առողջապահության ոլորտում: Բոլորս ենք հասկանում՝ չենք կարող առաջ գնալ նախկինում եղած արատավոր երևույթներով՝ սկսած պետպատվերով տրամադրվող գումարների հավելագրումներից` վերջացրած դրանց վատնումով։ Վերջին 5 ամսում մեր քայլերը միտված են եղել հենց նման երևույթների բացառմանը և այսուհետ ևս այդպես է լինելու: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք` հարկատուների վճարումներից գոյացած պետական միջոցները չպետք է գողացվեն կամ անտեղի վատնվեն, իսկ գողացողները կամ վատնողները չպետք է մնան անպատիժ՝ անկախ բուժհիմնարկի սեփականության ձևից կամ դրանց սեփականատերերի և տնօրենների նախկին ու ներկա կարգավիճակից»,-շեշտել է նախարարը։

Տասնյակ բուժհաստատություններում այսօր նախարարությունն իրականացնում ու դեռ իրականացնելու է ուսումնասիրություններ: Խոշոր խախտումների ու չարաշահումների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկացվել է, մի մասի վերաբերյալ՝ դեռ ոչ: Այն, որ կան հարուցված քրեական գործեր, իրավապահներին փոխանցված գործեր, արդեն նշանակում է, որ համակարգի թափանցիկության, արդյունավետության բարձրացման ուղղությամբ շատ անելիք ունենք ու այս հարցում վճռական ենք:

Պետբյուջեի միջոցներն, այո, չեն բավականացնում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացնելու համար, բայց միտումն այս պահին դրական է, քանի որ 2019թ. համար ունենք առողջապահական բյուջեի վերջին տարիների համար աննախադեպ աճ՝ մոտ 10.5 մլրդ դրամ, և աճին զուգընթաց այդ բացերը կլրացվեն:

«Առողջապահական համակարգում եղած ստվերն իսպառ պետք է վերացվի՝ առանց որևէ նախապայմանի, և մենք արդեն ունենք դրական ցուցանիշեր։ Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշով` ոլորտային աճը կազմել է մոտ 30%, որի «առյուծի» բաժինը հենց ստվերի կրճատման շնորհիվ է։ Ստվերի կրճատմանը մենք, որպես կառավարություն, հասնելու ենք նաև պետպատվերի ֆինանսավորման համակարգի փոփոխություններով, երբ կկապենք պաշտոնական վճարովի ծառայությունների ծավալը պետական պատվերի ծավալի հետ՝ բյուջետային որոշ ծրագրերի համար»,-մանրամասնել է նախարար Թորոսյանը:

Բժշկական անձնակազմի պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ արդեն քայլեր են կատարվել՝ ԱԱՊ օղակի աշխատավարձերի բարձրացումը, ստացիոնար օղակում բժիշկների վարձատրության կարգի հստակեցումը և կիրարկումը։ Այս պահին շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի` շուրջ 13 հազար բուժաշխատող կստանա բժշկական ապահովագրություն, ինչպես պետական ծառայողները և մանկավարժները։ «Ակնկալում եմ, որ նույնպիսի վերաբերմունք էլ դուք կունենաք ձեր անձնակազմերի նկատմամբ։ Ավելի լավ է բուժհիմնարկը որոշ ժամանակ աշխատի առանց շահույթի, բայց մենք ունենանք կյանքեր փրկող իրենց աշխատանքից գոհ բուժաշխատողներ, ինչն անվերապահովեն կվերածվի նաև համակարգի հանդեպ բնակչության գոհունակության»։

«Մեր երկիրն այս պահին դրական փոփոխությունների հորձանուտի մեջ է, որոնց առաջին փուլը շուտով հանգուցալուծում կստանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Արդյունքում մենք կունենանք խորհրդարան, որը կներկայացնի քաղաքական ուժերի հանրային վստահության իսկական ներկապնակը։ Ընտրությունները դե յուրե կհաստատեն այն ստատուս քվոն, որն այս պահին դե ֆակտո գոյություն ունի, ինչը թույլ կտա ավելի լայն թափով կերտել մեր երազանքների երկիրը` նաև հասանելի և որակյալ առողջապահության մասով։ Եվ մենք բոլորս մեր տեղում պետք է մասնակցենք այդ նոր՝ երկիրը դրականորեն փոխող քաղաքականությանը»,-շեշտել է նախարարը։

Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն էլ ներկայացրել է ֆինանսական մի քանի կարևոր բաղադրիչ: Ուռուցքաբանության ոլորտին ուղղվող միջոցները 70-80 տոկոսով ավելանալու են: Նախատեսվում է «Stent for life»-ի մոդելով ծրագիր ներդնել նաև ինսուլտների համար` անհետաձգելի դեպքերում պետպատվերով տրամադրել իշեմիկ ինսուլտների էնդովասկուլյար վիրահատական բուժումը:

2019-ին պետբյուջեից առողջապահությանը հատկացվելու է հավելյալ գումար՝ շուրջ 10 մլրդ դրամ, որից շուրջ 6 մլրդ-ը կհատկացվի արտահիվանդանոցային ծառայություններին` շեշտադրելով կանխարգելիչ բուժօգնությունը։ 5,4 մլրդ էլ կհատկացվի ամբուլատոր ծառայություններ մատուցող կլինիկաներին` կրկին բարձրացնելով նաև աշխատավարձերը` հիմնվելով ԱԱՊ բժիշկների գործունեությունը գնահատող ցուցանիշերի վրա։ Այսինքն, նոր մեխանիզմ է ներդրվում․ ԱԱՊ բժշկի գործունեությունը կգնահատվի 27 հիմնական ցուցանիշով։

Նախարարն ու նախարարի տեղակալը պատասխանել են բուժհաստատությունների ղեկավարների բարձրացրած բոլոր հարցերին, լսել վերհանված խնդիրներն ու վստահեցրել, որ մի շարք հարցեր անպայման նորովի կառնվեն ուշադրության:

loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնինՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա ՏոնոյանՄիհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ)Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո)Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. ՄուկուչյանԴեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամԱլեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը«Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի ՍամսոնյանԼարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համարԱրարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմելShutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրումԹթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելըՎրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորումՀայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վՆորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերինԳազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունըԴատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անունՄուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անուններըԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունիցԴիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-իցԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ)Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն ենԳյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակինԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններումԱհազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ ՍանասարյանՑմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր էԻնչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե ՀովհաննիսյանՍերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակըՍերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակըՆիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակելԼարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համարՀունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինիՎրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել«Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնումՆիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցումԻնչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներըԿաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾՆնջարան՝ ֆինանսների նախարարի համար. hetq.am