Գլխագրեր
17:55 Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո)17:03 Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր17:55 Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից13:05 Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում 12:55 Կրկնակի սպասումների տարի. ինչպիսի՞ն կլինի 2019–ը.12:27 Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարը.11:23 Վերելակների փոխարինման գործընթացի համար կպահանջվի շուրջ 2 տարի.հարցում10:58 «Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան». 10:27 «Նման անորոշության պարագայում միայն կարող ենք հուսալ, որ լավ կլինի, որովհետև սրանից վատ պարզապես չի կարող լինել»09:55 Հեղափոխական 2018. անփոխարինելի Սերժից մինչև անփոխարինելի Նիկոլ.

Որո՞նք են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հիմնական արդյունքները

Հայաստանում կայացավ երկրի անկախացումից ի վեր ամենամասշտաբային միջազգային իրադարձությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Նման միջոցառման կազմակերպումն, անշուշտ, պահանջել է թե՛ դիվանագիտական, թե՛ կազմակերպչական հսկայական ջանքեր: Այժմ, երբ գագաթնաժողովը բարեհաջող կերպով ավարտվել է, ցանկալի է հետադարձ հայացք գցել և գնահատել՝ ի՞նչ տվեց այն Հայաստանին:

Արդյունքներն ամփոփելիս նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագթնաժողովի նախագահությունը (ՖՄԿ) մի երկրից մյուսին չի փոխանցվում ռոտացիոն կարգով, ինչպես ընդունված է մի շարք այլ կառույցներում (օրինակ՝ ՇՀԿ, ԵՄ, ԵԱՏՄ): Կառույցի նախագահության ստանձնումը հայկական կողմի նախաձեռնողականության և ակտիվ աշխատանքի արդյունք է, ինչը պետք է գնահատել ըստ արժանվույն:

Միջազգային կապերի ամրապնդում

Բավական բարձր մակարդակի կազմակերպված նման լայնամասշտաբ միջոցառման հյուրընկալումն, անշուշտ, դրական է ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն, ընդ որում՝ նրանցից 38-ը ներկայացված էր երկրի ղեկավարի մակարդակով: Նման ներկայացուցչական մասնակցությունը մի կողմից վկայում է նախապատրաստական աշխատանքների բարձր արդյունավետության, մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության մասին: Ամիսներ առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում, գաղտնիք չէ, որ միջազգային հանրության շրջանում Հայաստանի նկատմամբ ձևավորվել է բավական դրական ընկալում, ինչն արտահայտվում էր նաև Երևանում տեղի ունեցած երկկողմ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան էր ժամանել ավելի քան 3500 հյուր, իսկ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի լուսաբանման, «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսին մասնակցելու համար՝ շուրջ 600 լրագրող: Նման մեծաքանակ հյուրերի և լրագրողների ներկայությունը բավական լավ հնարավորություն էր աշխարհի շուրջ 274 մլն ֆրանսախոսների շրջանում Հայաստանի և հայկականի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:

Գագաթնաժողովը բավական լավ հնարավորություն էր նաև ՀՀ արտաքին կապերի զարգացման և ամրապնդման համար: 2003թ.-ին որպես դիտորդ, 2008թ.-ին որպես ասոցացված անդամ, իսկ արդեն 2012թ.-ից՝ որպես ՖՄԿ լիիրավ անդամ, Հայաստանը բավական ակտիվ օգտագործել է կառույցի ընձեռած հնարավորությունները՝ մի շարք երկրների հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ (Կոնգո, Նիգեր և այլն), իսկ որոշների հետ՝ էլ ավելի ամրապնդելով երկկողմ փոխգործակցությունը: Չնայած տարածական հեռավորությանը՝ աֆրիկյան, ասիական երկրների հետ նման կապերի առկայությունը Հայաստանի համար բավական կարևոր է՝ մի կողմից փոխգործակցության ներուժի բացահայտման և իրացման, մյուս կողմից՝ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության տեսանկյունից: Երևանյան գագաթնաժողովը ևս այս առումով բավական լավ հարթակ ծառայեց ՖՄԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հանդիպումների կազմակերպման, երկկողմ հարաբերությունների քննարկման, օրակարգի հստակեցման և, ինչու ոչ, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար:

Գագաթնաժողովը թերևս էլ ավելի կարևորվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցով: Հատկանշական է, որ Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ էր այցելում Հայաստան: Թեև այցը կրում էր աշխատանքային բնույթ, այն բավական հագեցած էր և առավել ամրապնդեց վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած հայ-ֆրանսիական երկխոսությունը:

Բավական ջերմ մթնոլորտում անցավ նաև Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը, որը Կանադայի վարչապետի առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին, ինչպես նաև ձեռք են բերել առանձին պայմանավորվածություններ, օրինակ՝ Հայաստանի և Կանադայի միջև օդային փոխադրումների երկկողմ հնարավոր համաձայնագրի, զբոսաշրջիկների ընտանքիների և գործարարների շփումները դյուրացնելու մեխանիզմների վերաբերյալ:

Երևանյան հռչակագիր

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց նաև Երևանյան հռչակագիրը, որի նախապատրաստական աշխատանքներում բավական մեծ ջանքեր են գործադրվել: Այս առումով կարևոր էր, թե ինչ ձևակերպումներ տեղ կգտնեն այդ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նախկինում՝ 2010, 2012, 2014 և 2016 թվականներին տեղի ունեցած գագաթնաժողովների ժամանակ ընդունված բանաձևերում եղել է անդրադարձ (հիմնականում միանման) Ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ ՖՄԿ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել «բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա», ինչպես նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Ինչ վերաբերում է Երևանյան հռչակագրին, ապա այն նույնպես ֆրանկոֆոն տարածքների հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության առնչվող դրույթներ է պարունակում: Այս առումով կարելի է առանձնացնել 18-րդ և 19-րդ կետերը: 18-րդ կետում, մասնավորապես, ասվում է, որ երկրները պարտավորվում են. «Քննադատել միջազգային հումանիտար իրավունքի ցանկացած խախտում, ինչպես նաև հումանիտար հարցերի ինստրումենտալիզացիան և քաղաքականացումը, կոչ անել պաշտպանել հակամարտության գոտիների քաղաքացիական բնակչությանը և երաշխավորել նրանց հիմնարար իրավունքները և ազատություններն, ինչպես նաև ապահովել արագ և անխոչընդոտ հումանիտար մուտք»:

Հռչակագրի 19-րդ կետում նշված է. «ՄԱԿ նպատակներին և սկզբունքներին համաձայն՝ մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ ֆրանկոֆոն տարածությանն առնչվող ճգնաժամերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, բոլոր իրավիճակներում խթանելու երկխոսությունը, և միջնորդությունը՝ այդ ճգնաժամերի և հակամարտությունների կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում ենք հակամարտությունների կանխարգելման կարգավորման գործընթացում կանանց աճող դերակատարմանը»:

Եթե 19-րդ կետը աջակցություն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, 18-րդ հոդվածում անդրադարձ կա հակամարտության գոտիներում քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիայի, հիմնարար իրավունքների ոտնահարման, հումանիտար խնդիրների քաղաքականացմանը. ցավալի երևույթներ, որոնք ադրբեջանական կողմի քաղաքականության մաս են:

ՖՄԿ ընդլայնում

ՖՀԿ Երևանյան գագաթնաժողովը կարևոր էր նաև հենց կառույցի ընդլայնման և զարգացման տեսանյունից: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցան կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրություններ և այդ պաշտոնում ընտրվեց Ռուանդան ներկայացնող Լուիզ Մուշիկիվաբոն: Միևնույն ժամանակ, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կոսովոն և Սերբիան ստացան Ֆրանկոֆոնիայի ասոցացված անդամի, իսկ Գամբիան, Իռլանդիան, Լուիզիանան (ԱՄՆ) և Մալթան՝ դիտորդի կարգավիճակ: Ըստ էության, սա ՖՄԿ նկատմամբ հետաքրքրության, կառույցի զարգացման և ընդլայնման ևս մեկ կարևոր ցուցիչ է:

Ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանյան գագաթնաժողվի արդյունքները՝ կարելի է նշել, որ այն հաջողված և բավական լավ փորձ էր Հայաստանի համար՝ ինչպես նման մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման, այնպես էլ՝ այն միջազգային կապերի զարգացման և ամրապնդման համար ծառայեցնելու տեսանկյունից:

 

Նարեկ Մինասյան

loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնինՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա ՏոնոյանՄիհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ)Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո)Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. ՄուկուչյանԴեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամԱլեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը«Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի ՍամսոնյանԼարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համարԱրարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմելShutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրումԹթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելըՎրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորումՀայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վՆորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերինԳազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունըԴատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անունՄուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անուններըԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունիցԴիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-իցԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ)Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն ենԳյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակինԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններումԱհազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ ՍանասարյանՑմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր էԻնչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե ՀովհաննիսյանՍերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակըՍերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակըՆիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակելԼարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համարՀունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինիՎրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել«Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնումՆիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցումԻնչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներըԿաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾՆնջարան՝ ֆինանսների նախարարի համար. hetq.am