Գլխագրեր
09:23 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատ լինելու բարդույթը14:28 Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում13:27 Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի երգիչ եմ, մյուսն էլ հայտնի փաստաբան. Փաշինյան12:34 Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. Ծեծ, բռնաբարություն, ինքնիրավչություն11:29 Անհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մնացուկներից. Նիկոլ Փաշինյան10:26 Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. Մանրամասներ09:24 Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ հեղափոխական Փաշինյան Նիկոլի. «168 ժամ»15:29 Քարաթափման հետևանքով Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակվել է14:39 Հ.Գ . Ինչպես կասեին հարևան Վրաստանում, «Политика - это вам не лобио кушать!»»։․ Էդուարդ Շարմազանով14:08 Ինտերակտիվ աշխատանք հեռուստադիտողների հետ. ֆեյքերի դեմ պայքարի ֆրանսիական փորձը

Օշականում երեխային ինքնասպանության, հնարավոր է, MOMO-ն է դրդել. խաղային ի՞նչ վիրուս է դա և ինչպե՞ս զգուշանալ

Համացանցում ակտիվորեն տարածվում են այն տեղեկությունները, թե կա վիրուսային ծրագիր, որը երեխաներին դրդում է ինքնասպանության և խելագարության։ Շատերն այդ «Մոմո» անունով անհասկանալի կերպարի կողմից ուղարկվող հաղորդագրությունները կապում են օրերս Օշականում ինքնասպանություն գործած 12-ամյա երեխայի դեպքի հետ։

Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի ինքնասպանության (մահվան) դրդապատճառները դեռևս հայտնի չեն, ոստիկանությունն էլ իր հերթին է գործունեություն ծավալում դեպքի հանգամանքները պարզելու համար։

Համայնքապետի խոսքով՝ երեխայի ընտանիքը բնակվում է հենց իր փողոցում, և միայն դրականը կարող է ասել նրանց մասին։ «Բոլորիս համար մութ է մնացել, թե ինչու է երեխան կախվել, ինչն է նրան դրդել այդ քայլը անել։ Համացանցից օգտվում էր այնքան, ինչքան մյուս, սովորական երեխաները, և հոգեկան ոչ մի շեղում չուներ։ Ոստիկանները տարել են երեխայի համակարգիչը, որպեսզի զննեն և տեսնեն՝ արդյո՞ք որևէ խաղի ազդեցության տակ է նման բան արել, թե՝ ոչ»,-մանրամասնեց Օշականի համայնքապետը։

Մեր այն հարցին, թե այդ ինչ սիմվոլներ են գտել կախված երեխայի կողքից՝ Ներսիսյանը պատասխանեց․ «Շատ բան չեն գտել, միայն խաչված Հիսուսի նկարն է դրված եղել կողքին։ Ապշած էինք բոլորս, ոչ մի գրություն չկար, շատ են խոսում այդ ինտերնետային վիրուսների ազդեցության մասին, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Մոմոյի» հարցն ավելի շատ լենգենդ է, որը նման է «Սինի Կիտ» խաղին (քայլերի հաջորդականությամբ երեխաներին տանում է ինքնասպանության․ բարձրահարկ շենքերից ցած են նետվում)։

«Մոմոյի կերպարն իր մեջ վախեր է պարունակում և հենց դրանով են երեխաներին թիրախավորում, քանի որ երեխաները շատ են սիրում նման բաներ։ Այս ամենը սկսվեց նրանից, որ տարածվեցին չստուգված տեղեկություններ, թե գոյություն ունեն ծրագրեր, որոնք երեխաներին դրդում են ինքնասպանության»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի՝ Մոմոյի հորինվածքը եկել է Ճապոնիայից և բոլորովին այլ թեմա է, իսկ այս ամենի շուրջ ստեղծված միստիկ աղմուկը տարավ նրան, որ անուշադրության մատնված երեխաները հետաքրքրվում են դրանցով․ «Որոշ մարդիկ էլ օգտվում են սրանից, և Մոմոյի դեմքով հաղորդագրություններ են ուղարկում։ Նույն Սինին Կիտի թեմայով կարող եմ ասել, որ սկսեցին տեղեկություններ տարածել, թե իբր կան կուրատորներ, որոնք երեխաներին ստիպում են ինքնասպանության դիմել, իսկ ով էլ չի դիմում սպառնում էին սպանել ծնողներին և այլն։ Այս ֆոնի վրա ստեղծվեցին խմբեր, որոնք իմանալով այս լեգենը՝ փորձում էին սա շահարկել, և ներկայանում էին թե իրենք են հենց այդ կուրատորները, և հենց այդ թիրախավորված երեխաներն էլ սկսում էին հավատալ, որ դա իրականում գոյություն ունի։ Այս ամենը շատ հնարավոր է, որ երեխաներին դրդի ինքնասպանության, բայց ոչ թե նրա համար, թե դա գոյություն ունի, այլ նրա համար, որ դրա շուրջ կա աղմուկ։ Մոմոյի շուրջ էլ նմանօրինակ աղմուկ է ձևավորվել»։

Սամվել Մարտիրոսյանն այս ամենին զուգահեռ շատ լուրջ խնդիր է համարում ծնողների անհետևողականությունը։ Նրա խոսքով կրթական համակարգի բացն այստեղ ևս զգացվում է, և ուսուցիչները պետք է հատուկ թրեյնինգների մասնակցեն և պատկերացում կազմեն, թե ինչպիսի վտանգներ կան համացանցում։

«Ծնողների մեղավորությունը ևս կա, քանի որ նրանք լավ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում համացանցը և չեն հետևում երեխաներին։ Բայց այդ ամենը զուտ դրդող հանգամանք կարող է հանդիսանալ, այլ ոչ թե ինքնասպանության բերող։ Իսկ ուսուցիչները պետք է կարողանան սիգնալները բռնել, որպեսզի հասկանան թե երեխան ինչ վիճակում է, հետապնդվում է համացանցում, թիրախավորել են նրան, թե՝ ոչ»,- հավելեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

loading...
Լրահոս
«Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաստաբանԳ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշամրցաշարԳ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահի և Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում Դիջիթեյնը ներկայացրեց իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին Համացանցում ֆեյքերի ակտիվացումը՝ շշի Մելոյի ազգականների հուսահատ քայլ «Պարտեզ» ռեստորանի դեպքերի հիմնական մեղավորներ՝ շշի Մելոյի կողմանակիցներն, ամեն տեսակի մախինացիաների դիմում են, որպեսզի «պլստան» պատասխանատվությունից, բայց... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվել է 2016թ-ի կեսերին, իսկ ստորագրվել է Կարեն Կարապետյանի օրոքԳ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը Հարազատի կորստից ադեկվատությունը կորցրած աղջիկն ընկել է մութ ուժերի ազդեցության տակ...Եթե ժամանակին նման խորհուրդ տված լինեիք «շշի» Մելոյի «կլանի» անդամներին, այդ ողբերգական միջադեպը գուցե և տեղի չունենար... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա` բժշկությունը միշտ հաղթելու է Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են Տեառնընդառաջը (լուսանկարներ) Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդառաջը (լուսանկարներ) «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատ լինելու բարդույթըԳ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս ԱմոյանինԳագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներինՀերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրիգ» հեռուստասերիալն արդեն եթերում է (տեսանյութ) Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ դարձնելու ձեր քայլերը հակասում են միմյանց. Իվետա Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերումԱսում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի երգիչ եմ, մյուսն էլ հայտնի փաստաբան. ՓաշինյանՄեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. Ծեծ, բռնաբարություն, ինքնիրավչությունԱնհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մնացուկներից. Նիկոլ Փաշինյան Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. ՄանրամասներՆիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ հեղափոխական Փաշինյան Նիկոլի. «168 ժամ»Գ. Ծառուկյանի հովանավորությամբ՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակը նշվել է մեծ շուքովՔարաթափման հետևանքով Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակվել էՀ.Գ . Ինչպես կասեին հարևան Վրաստանում, «Политика - это вам не лобио кушать!»»։․ Էդուարդ ՇարմազանովԻնտերակտիվ աշխատանք հեռուստադիտողների հետ. ֆեյքերի դեմ պայքարի ֆրանսիական փորձըՓաշինյանը 9 ամսում ոչինչ չարեց սուպերվարչապետական համակարգը թուլացնելու համար. Արթուր ՂազինյանՇղթայական ավտովթար Երեւանում, միմյանց են բախվել 5 մեքենա. կա վիրավոր (ֆոտո)Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում«Բլատնոյ» ՔոչարյանըՎթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր էՀամագործակցություն, որն ուղղված է պետականության ամրապնդմանը «Երբ ձերբակալված էի Բելառուսում, Գ.Ծառուկյանը գործադրեց բոլոր ջանքերը՝ ինձ ազատելու համար». ԼապշինՎերջնականորեն ավարտեցինք կառավարության կառուցվածքի քննարկումները. Կլինի 12 նախարարություն. ՓաշինյանԶորամասի մարզասրահը սեղմ ժամանակահատվածում համալրվեց Գագիկ Ծառուկյանի խոստացած մարզասարքերով և մարզագույքովԶինվորներն իրենց ձեռքով Գագիկ Ծառուկյանի նվիրած մարզագույքը տեղափոխեցին զորամասի մարզասրահԳագիկ Ծառուկյանը մեծաքանակ մարզական գույք է նվիրաբերել Արցախի զորամասերից մեկինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը զորամասերին շարունակական բնույթ է կրելուԴավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դիԳ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունների մասին կառավարությունը չի ուզում բարձրաձայնելՀիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը. Աշոտյան