Գլխագրեր
16:57 ՊՆ զորամասից հրազենային վնասվածքով հոսպիտալացված 19-ամյա զինվորի վիճակը ծանր է16:37 Ահա թե ի՞նչ է կատարվում երեխայի հետ, երբ նրա մայրը սկսում է լացել հղիության ընթացքում16:18 ՀՀ քաղաքական դաշտի ՕԵԿ-ի Սուրբ Ծննդյան «նվերը»15:56 Համակենտրոնացման ճամբարներ. դրանց «գյուտարարները» նացիստները չեն15:39 Պատրաստեք «Բաունտի» ռուլետ ընդամենը 10 րոպեում. Անմոռանալի համ15:23 Այլևս պետք չէ գնել իմբիր, քանի որ այսուհետ այն կարող եք աճեցնել ինքներդ 14:58 Քաղաքապետին զեկուցելիս ազնիվ ու անաչառ է պետք լինել. «Փաստ»14:36 7 տարեկանում նրանց աշխարհի ամենագեղեցիկ երկվորյակներն էին անվանում. ահա թե ինչպիսի տեսք ունեն նրանք հիմա13:49 Լուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը. «Փաստ» 13:10 Բրիտանացի սրտաբանը զարմացրել է աշխարհին. Ահա, թե ինչը կարող է ավելորդ քաշի, սրտի և անոթների հիվանդությունների պատճառ դառնալ

Ուրեմն, հողերը դեռ չե՞ն հանձնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

–Ուրեմն, մեր Ֆերդինանդին խփել են,– ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը և այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում։

Հենց այս պարբերությամբ է սկսվում համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը՝ չեխ գրող Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը: Եթե փորձենք տեղափոխել այս նախադասությունը մերօրյա հայաստանյան իրականություն, ապա կարող ենք սկսել այսպես.

–Ուրեմն, հողերը կրկին հանձնել են:

Չեխ գրողն ուներ չափազանց սուր գրիչ, բայց արի ու տես, որ, այնուամենայնիվ, նրան գերազանցելու ձգտում ունեցողների պակաս մեզ մոտ չի զգացվում: Եթե մենք հետևենք «հողեր հանձնելու» քարոզչության կամ հակաքարոզչության ժամանակագրությանը, ապա կարող ենք տեսնել, որ վերջին 20–25 տարում հողեր հանձնում էին Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ վերջերս էլ հող հանձնողների շարքերը համալրեց Նիկոլ Փաշինյանը: Այստեղ, սակայն, մի շատ փոքր նրբություն կա` որևէ մեկն այդպես էլ հողերը չհանձնեց:

Հասկանալի է, չէ՞, որ այս հանգամանքը այդքան էլ կարևոր ու էական չէ, առավել կարևոր է խոսել հողեր հանձնելու մասին, գոռալ, զայրանալ, դավաճաններ փնտրել, երբեմն` գտնել, պատիժներ սահմանել ու այս ամենը կոչերով, պաթոսով, կեղծ անհանգստությամբ, կեղծ մտահոգությամբ, իսկ որ ոչ մեկն այդպես էլ հող չի հանձնում, դա արդեն երկրորդական է: Այս իրավիճակն, անշուշտ, զավեշտալի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր:

Վերջին 20–25 տարում Հայաստանի բոլոր իշխանությունների ու ղեկավարների դեմ հակաքարոզչության առանցքներից մեկը եղել է «հողեր հանձնելը»: Նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչ հողեր, ինչպես հանձնել, ինչի դիմաց հանձնել, ում հանձնել, կարևորը միայն գնահատականն է` հողեր հանձնող: Սա չափազանց տխուր պատկեր է, որը վկայում է միայն այն մասին, թե ինչքան սնանկ է եղել մեր հասարակական–քաղաքական դաշտը, ինչքան պարապ ու ինչքան ամուլ, որովհետև 20–25 տարում այդպես էլ, նույնիսկ քննադատության համար, գաղափարական առանցքներ չձևավորվեցին, և բոլորի հույսը մնաց բազմիցս չարչրկված ու ծեծված հողեր հանձնելու քննախոսությունը կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել, զազրախոսությունը: Ի դեպ, կարելի է և ուշադրություն չդարձնել հողեր հանձնելու հերթական ճիչ ու գոռոցին, սակայն մյուս կողմից սա որոշակի մտածողության արդյունք է, իռացիոնալ մտածողության, որովհետև Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնյա միանձնյա չի կարող որոշել հող հանձնել, նվիրել կամ փոխանակել: Նման թեմաներ կարող են քննարկվել բանակցային սեղաններում, դիվանագիտական շփումներում, սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անգամ մեծ ցանկության դեպքում հողերը հենց այնպես չեն հանձնվում: Ոչ պակաս տխուր է, որ հող հանձնելուն զուգահեռ անուղղակի, իսկ երբեմն էլ ուղղակի փորձեր են արվում արհեստականորեն ստեղծել լարվածություն հայկական երկու պետությունների միջև, բնականաբար սա էլ կառուցվում է հող հանձնելու թեմայի վրա, որովհետև «հողեր հանձնելը» ցանկացած իշխանության համար մահացու մեղադրանք է, դրանից այնկողմ վերջանում է ցանկացած տեսակի քննադատություն: Իսկ քանի որ որևէ մեկը չի պատրաստվում հող հանձնել, որովհետև չի էլ կարող հանձնել, ապա արդյունքում ստացվում է այնպես, որ գոյություն չունեցող խնդրի շուրջ առաջանում է շատ տեսանելի աղմուկ–աղաղակ, հիստերիա, մեղադրանքների շարան, վհուկների որս, որը կարճ ժամանակ անց կրկին հանդարտվում է, քանի որ ոչ մի բանի մասին էր:

Վերջապես «հողեր հանձնելու» իռացիոնալ մեղադրանքը փակում է կառուցողական քննադատության բոլոր ճանապարհները, քանի որ եթե առկա իշխանությունը «հող հանձնող» է, ապա նա պետք է հեռանա և վերջ, այլ տարբերակ կարծես թե բացառվում է, իսկ սա նշանակում է, որ հողեր հանձնելու չափումներից դուրս մնացած ամեն ինչն անէական է: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ գործ ունենք ոչ թե քննադատության, այլ սովորական մառազմի հետ, որովհետև, նորից ենք կրկնում, որևէ մեկն այսօր չի կարող որևէ հող հանձնել: Եզրափակելով` ընդամենը պետք է նշել` հերիք է, այլ բան մտածեք:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
«Նրանք մեր ջերմության կարիքն ունեն». գեղեցկությունը տարիք չի ճանաչում Հրաժեշտ խոպանին. հայրենադարձները Գեղադիր համայնքից Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՀՀ դատախազությունԵրեք փոխվարչապետը շռայլություն է, առաջինը կկրճատվի․ Էդուարդ Աղաջանյան Երևանի քաղաքապետարանում 2019-ի բյուջեի նախագիծը երեկ քննարկվել է մինչև կեսգիշեր «Վատ դահլիճներից են օլիմպիական չեմպիոններ ծնվում» Ադրբեջանական զորքերի շարժի հետ կապված ինֆորմացիան դեռևս հրապարակման ենթակա չէ. Գաբրիել Բալայան Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել «Թուրքերն ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում Արցախի հատվածում և Նախիջևան-Վայք հատվածում». Վովա Վարդանով Ռուսական կողմն ինչպե՞ս է ընտրում զինծառայողներին, որոնց ուղարկում է Գյումրիի 102-րդ ռազմաբազա. պարզաբանում է դեսպանը ««Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գործը բարդ է լինելու». Վիգեն Հակոբյան «Եղբա՛յր, կամ դուք անտեղյակ եք գյուղատնտեսությունից, կամ էլ չգիտեմ, թե ո՞նց եք մտածում». ֆերմերները կոչ են անում արգելել թուրքական լոլիկը Գագիկ Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Ինչու Մոսկվան չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին Անսպասելի դատավճիռ. Նորատուսցի Ալիկն եւ Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր լեգիտիմ ընտրություններ կանցկացվեն«Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը. Ջաբեր ԱլմարզուքիԻնչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին. ՌԴ դեսպանի պարզաբանումը (Տեսանյութ) ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը. Վնասը կազմել է մոտ 425 մլն դրամ. Վերականգնվել է 335 մլնՎանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը հոսպիտալացվել էՀիմա արևմուտք թե՞ Եվրասիական տիրույթՊՆ զորամասից հրազենային վնասվածքով հոսպիտալացված 19-ամյա զինվորի վիճակը ծանր էԱհա թե ի՞նչ է կատարվում երեխայի հետ, երբ նրա մայրը սկսում է լացել հղիության ընթացքումՍտի ոտքը կարճ է. ՀԲՖ նոր ընտրություններ են սպասվում Արթուր Գևորգյանի ճշմարտությունը թաքցնելու բոլոր ջանքերը զուր էին ՀՀ քաղաքական դաշտի ՕԵԿ-ի Սուրբ Ծննդյան «նվերը»«Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութեր, փաստաթղթեր) Լուսինե Թովմասյանի ոչ հայկական տոնական տրամադրությունը շատերի նախանձը կշարժի (լուսանկարներ)ՀԲՖ նախագահի ընտրությունները խախտումներով են անցել. փաստ Համակենտրոնացման ճամբարներ. դրանց «գյուտարարները» նացիստները չենՊատրաստեք «Բաունտի» ռուլետ ընդամենը 10 րոպեում. Անմոռանալի համԱյլևս պետք չէ գնել իմբիր, քանի որ այսուհետ այն կարող եք աճեցնել ինքներդ Քաղաքապետին զեկուցելիս ազնիվ ու անաչառ է պետք լինել. «Փաստ»7 տարեկանում նրանց աշխարհի ամենագեղեցիկ երկվորյակներն էին անվանում. ահա թե ինչպիսի տեսք ունեն նրանք հիմաՊատրաստեք այս հրաշք ըմպելիքը․ Եթե մազաթափության «ձեռքը կրակն եք ընկել»Քաղաքական «ստարտը» տրված էԼուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը. «Փաստ» Բրիտանացի սրտաբանը զարմացրել է աշխարհին. Ահա, թե ինչը կարող է ավելորդ քաշի, սրտի և անոթների հիվանդությունների պատճառ դառնալԹեստ․ Ընտրեք այս ժամերից որևէ մեկը և իմացեք թե ինչի մասին է ձեզ ուզում զգուշացնել տիեզերքըՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները լեգիտիմ չեն. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա ՌոստոմյանՆա զգուշացնում է բոլորին,որ պետք է զգույշ լինեն այս իրից, որից բոլորի տանը կաՁեր դեմքին 50 տարեկանից շու՞տ են կնճիռներ առաջացել․ Խատուտիկից պատրաստված միջոցը կօգնի ձեզ երիտասարդացնել դեմքըԱզատվեք մեկընդմիշտ արյան բարձր ճնշումից օգտագործելով այս հրաշալի միջոցըԿիտրոնը, բանանը և մեղրը՝ կնճիռների դեմ Ես ձեզ կսովորեցնեմ՝ ինչպես պատրաստել այս բնական բոտոքսըՆորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ»Նա դրեց բանանը եռացող ջրի մեջ․ Այն, ինչ տեղի ունեցավ 10 րոպե հետո, գերազանցեց իմ սպասելիքներըԴուք կարող եք ազատվել 10 կգ ավելորդ քաշից և մաքրել ամբողջ օրգանիզմը 3 շաբաթում՝ այս յուրահատուկ բաղադրատոմսի շնորհիվՍամվել Բաբայանը մտադիր է 2020թ մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ» Ստրասբուրգի հրաձգի հարազատներից մեկին մեղադրանք է առաջադրվել. լրատվամիջոցներՀետընտրական Հայաստան՝ կեղծ օրակարգերով ու կուլիսային ռիսկերով. «Փաստ»