Գլխագրեր
12:36 Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստանում վերականգնվում է տեքստիլ արդյունաբերության երբեմնի փառքը17:35 Գ.Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին18:47 Էլ Կլասսիկո. հանգուցալուծումը՝ Մադրիդում 16:15 Գ. Ծառուկյանի շնորհիվ ստեղծվում է հարթակ՝ Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելու համար 15:40 Ռուբեն Մելիքյանն ահազանգում է. ԵՊՀ-ի շուրջ իրադարձությունները «իրավական մշակույթի վակուում» է 09:23 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատ լինելու բարդույթը14:28 Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում13:27 Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի երգիչ եմ, մյուսն էլ հայտնի փաստաբան. Փաշինյան12:34 Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. Ծեծ, բռնաբարություն, ինքնիրավչություն11:29 Անհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մնացուկներից. Նիկոլ Փաշինյան

Ձմերուկի շքերթ, հյուրասիրություն, մրցույթներ ու վառ գույներ. հուլիսի 22-ին Երևանում «ձմերուկային» տրամադրություն կտիրի

«Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում հուլիսի 22-ին կանցկացվի Ձմերուկի 6-րդ՝ արդեն ավանդական դարձած ընտանեկան փառատոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ներկայացրեց Ձմերուկի փառատոնի հետաքրքրությունները, խաղերը, նորամուծությունները և մի շարք այլ մանրամասներ:

Փառատոնի ժամն ու վայրը

Երևանյան ամառ ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին ժամը 19:00-ին Կարապի լճի տարածքում տեղի է ունենալու Ձմերուկ-ի 6-րդ փառատոնը: Այն ժամանցային հետաքրքիր միջոցառում է, որտեղ ամեն ինչ կապված է ձմերուկի հետ:

 

Ձմերուկի հյուրասիրություն

Հուլիսի 22-ին օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում կլինի ձմերուկի հյուրասիրություն: Թե՛ երևանցիները, թե՛ մայրաքաղաք եկած հյուրերը կարող են վստահ լինել՝ իրենց բաժին ձմերուկն անպայման կստանան: Սա ձմերուկի սեզոնի յուրօրինակ ու պաշտոնական բացում է:

 

Մրցույթներ ու խաղեր

Երևանի բոլոր վարչական շրջանները ներկայանալու են ձմերուկի՝ իրենց յուրահատուկ ձևավորմամբ: Կանցկացվի մրցույթ, կընտրվեն հաղթողներ:

«Չեմ ցանկանում շատ փակագծերը բացել, բայց ասեմ, որ մրցույթների շարքում կլինի նաև փակ աչքերով ձմերուկ ուտելը, ամենաարագ ձմերուկ ուտողը և այլն: Մրցույթի բոլոր մասնակիցները մեր գործընկեր կազմակերպությունների կողմից կստանան մրցանակներ»:

 

Հետաքրքրություններ ու նորամուծություն

Մինչ 19:00-ն քաղաքում լինելու է շքերթ, որի ընթացքում ամբողջ քաղաքով տարբեր կերպարներով շրջելու են մարդիկ, ովքեր ձմերուկ են հյուրասիրելու անցորդներին ու կոչ անելու՝ միանալ փառատոնին: Քաղաքում արդեն իսկ տիրում է «ձմերուկային» տրամադրություն, քանի որ քաղաքի տարբեր հատվածներում ֆլեշմոբեր են անցկացվում հայտնի մարդկանց և տարբեր բեմականացումների միջոցով:

«Ամեն տարի մենք փորձում ենք ավելի բարելավել Ձմերուկի փառատոնը, բայց այս տարի պետք է գերիշխի Երեւանի հիմնադրման 2800-ամյակի սիմվոլիկան»:

 

Ձմերուկի ձևավորումներ, համերգային ծրագիր, երգ ու պար

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններին առաջարկվել է ձեւավորման թեմա Երևանի 2800-ամյակը: Կլինի նաև համերգային գեղեցիկ ծրագիր՝ երգ ու պարի ուղեկցությամբ՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային:

 

Զբոսաշրջիկներ

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մասնակիցների, այցելուների քանակը ավելանում է, այդ թվում նաեւ՝ զբոսաշրջիկների: Տուրիստական գործակալությունները այս փառատոնը և «Երևանյան ամառ» ծրագրում ներառված այլ փառատոններ՝ Տարազ ֆեսթը, Գարեջրի և Խոսող խաղալիքը փառատոնները, ընդգրկում են իրենց տուրերի մեջ: Երեւանի քաղաքապետարանը նպատակ ունի միտումն էլ ավելի զարգացնել:

 

Լիլիթ Դեմուրյան

Լրահոս
Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը հիմնադրել են «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեմանՆախկին համակարգի պանորաման Արթուր Գևորգյանի ճակատին է դաջած Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան.պետք է դադարել հետևել «կարևորը մասնակցությունն է» կարգախոսին Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի «Այկիդո Այկիկայ» ֆեդերացիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Mamul.am կայքը չդավաճանելով որդեգրած կեխտոտ սկզբունքները, շարունակում է հանրությանն ապակողմնորոշելու արատավոր գործելաոճըԲոլոր ժամանակների ինքնահռչակ «թույն» ընդդիմադիր Լիզա Ճաղարյանը իր «պահի պոռթկումներն» է ներկայացնում հանրությանըԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մի վախեցեք ԲՀԿ-ից, որևէ քայլի մեջ մի՛ փորձեք մութ ելքեր փնտրել, այլ խոսքով ասած «ձվի մեջ մազ մի փնտրեք»«Միլան»-«Ինտեր». 223-րդ միլանյան դերբին՝ ֆուտբոլային շաբաթվա զարդարանք Տեղական հանրաքվե կազմակերպեք եւ երեւանցիների կարծիքը հաշվի առեք Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը կրթաթոշակ է տրամադրել ծագումով հայ ուսանողներինԳագիկ Ծառուկյանի հայտարարությունները նենգափոխելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողությանԳ. Ծառուկյանը հանդիպել է բուլղարացի գործարարների հետ«Բավարիա»-«Լիվերպուլ». Խելահեղ բախում անգլիական ռոքի և գերմանական սիմֆոնիայի միջևԳ. Ծառուկյանի հերթական խոշորամասշտաբ աջակցությունը Գեղարքունիքի մարզին«Պալաչի» հերթական կեղծիքները բացահայտվում են կոնկրետ փաստերովՊալաչը լրագրողներից թաքցնում էր այն, որ նա բիզնեսից գոյացած գումարները երկրից դուրս է հանել... « Պալաչը » արտերկրի իր բիզնեսը հիմնել է ընկերներին, հարազատներին և չինական ընկերությանը «քցած» գումարներով ՀԲՖ ղեկավարության անպատասխանատու վերաբերմունքը բռնցքամարտիկների հիասթափության արդյունք «Ուկրաինայի հայերի միությունը» Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ խաչքար է նվիրաբերել Ախթալայի վանական համալիրին (լուսանկարներ)Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստանում վերականգնվում է տեքստիլ արդյունաբերության երբեմնի փառքըԳագիկ Ծառուկյանն ու Ամար Սաբաղը բացեցին «Մուլտի Տեքստիլ» խանութ-սրահը Անհրաժեշտ է մեդիա դաշտը մաքրել SHAME.AM կայքի նման աղբից «Shame»-ի Արտյոմը խայտառակում է ինքն իրեն «Shame.am»-ը միտքն ու խիղճը վաճառել է գրոշների դիմաց Որոշ լրատվականներ անտեղի անուններ շրջանառելով ոչնչի չեն հասնելու ... Գ.Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակինՈրոշ լրատվականների սադրիչ գործողությունները հակասում են բարոյականության սկզբունքներին Մարտի մեկի թեման շահարկման առիթ դարձնելն անբարոյաանություն է Մանիպուլիացիաների դիմելն այս դեպքում անիմաստ է... Չի ստացվելու խեղաթյուրել հանրության գիտակցությունը, քանզի բոլորն էլ գիտեն իրական մեղավորների անունները...«Շատ բան հո չենք ուզում. անտեսված, երկրորդված չզգանք, մեկ էլ՝ օրինականություն ու հավասարություն լինի». «Փաստ»Եվրախորհրդարանում կանցկացվի հայատյացության թեմայով համաժողով. ելույթ կունենա նաև Ռուբեն Մելիքյանը Ի պատասխան Արթուր Գևորգյանի անպատասխանատու հայտարարության Գ.Լոռեցյանի անտեղյակությունը խոսում է իր ոչ կոմպետենտության մասինԿույր և անտեղյակ ձևանալը Լոռեցյանին չի ազատում պատասխանաատվությունից․․․Գ. Լոռեցյանը մատնված է եղել անգործությա՞նԻնչու՞ է Սպորտի և երիտասարդության փոխնախարարը փորձում կույր ձևանալՆորաթուխ փոխնախարարի առաջին քայլերըԳ. Լոռեցյանը լավ կանի զբաղվի իր գործերովԻնչու՞ է անտեղյակ Լոռեցյանը էլ ավելի բորբոքում ՀԲՖ-ի շուրջ թեժացող կրակըՆմանատիպ հայտարարությամբ սպորտի փոխնախարարը վատ դրության մեջ է դնում ինքն իրենՓաստորեն, ճակատագրեր խեղելը Արթուր Գևորգյանի հոբին է ...