Գլխագրեր
00:57 Պորտուգալիան ընկերական խաղում հաղթեց Շոտլանդիային 23:51 Ազար. Բացառված է, որ ձմռանը կհեռանամ «Չելսիից» 23:25 Վատիկանը սրբադասել է Հռոմի Պողոս VI պապին 22:49 Ազգերի լիգա. Ռուսաստանի հավաքականը կրկին հաղթեց Թուրքիային 22:31 Ուկրաինայում արմատականները հարձակվել են Վ. Մեդվեդչուկի գրասենյակի վրա, փորձել այն այրել 22:18 Կայծակը հարվածել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ինքնաթիռին 21:42 Երևանի Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. կա տուժած 21:27 Էմերին խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը չերկարաձգել պայմանագիրը Ռեմսիի հետ 20:39 Կանադայի վարչապետ Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Հայաստանի իր գործընկեր Փաշինյանի հետ հանդիպումները 19:17 Պարբերաբար ստուգումներ են լինելու, որ աշխատանքները պատշաճ կատարվեն. Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր

Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ հուլիսի 19-ի երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ:

Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով: Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանը նշել է, որ այսօրվա Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ ամիս տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով փոխվարչապետն ընդգծել է ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության, ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը:

ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Ռոսկամը ողջունել է փոխվարչապետ Միրզոյանին և ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը:

«Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը:

Ըստ նրա՝ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, ով վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է:

Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելել է նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպել է ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ:

Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծել է Հայաստանում ընթացող զարգացումների կարևորությունը:

«Ողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- նշել է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը:

Փոխվարչապետ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատել է գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է փակ դռների հետևում:

loading...
Լրահոս
Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Անկարայում Իրանի դեսպանատունըՀոկտեմբերի 16-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստՀայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունըՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումիցՀայաստանի հավաքականը լավ որակներ ունեցող թիմ է. Գորան ՊանդևԱյսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման ԵղոյանՖրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկելՌոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափըԳագիկ Ծառուկյանը պարգևատրել է գեղասահքի Գրան Պրիի հաղթողներինՄեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել էՆոր սկզբունքներ ու նոր ծրագրեր. Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության բժշկական կազմակերպությունների ղեկավարներինՀարուցվել է քրեական գործ ապօրինի որս կատարելու դեպքի առթիվՍյունիքում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժՖրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքները. Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնելԻրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ԱրցախԱՄՆ-ն ստույգ չգիտե՝ ԿԺԴՀ-ում արտադրում են արդյոք նոր հրթիռներ. ԹրամփԱվազակային հարձակում Երեւանում. հրազենը եւ գողոնի մի մասը հայտնաբերվել է, կասկածյալը՝ ձերբակալվելՈրո՞նք են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հիմնական արդյունքներըՊորտուգալիան ընկերական խաղում հաղթեց Շոտլանդիային Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Նիդեռլանդների ՊՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ կիբեռպատերազմի մասին Ազար. Բացառված է, որ ձմռանը կհեռանամ «Չելսիից» Թրամփը չի բացառել, որ Պենտագոնի ղեկավարը հրաժարական կտա Վատիկանը սրբադասել է Հռոմի Պողոս VI պապին Ազգերի լիգա. Ռուսաստանի հավաքականը կրկին հաղթեց Թուրքիային Ուկրաինայում արմատականները հարձակվել են Վ. Մեդվեդչուկի գրասենյակի վրա, փորձել այն այրել Կայծակը հարվածել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ինքնաթիռին Երևանի Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. կա տուժած Էմերին խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը չերկարաձգել պայմանագիրը Ռեմսիի հետ Գերմանիայում ինքնաթիռն ընկել է մարդկանց վրա. կան զոհեր Կանադայի վարչապետ Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Հայաստանի իր գործընկեր Փաշինյանի հետ հանդիպումները Էջնիածնում ավտովթարից ուղևոր է տուժել Որո՞նք են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հիմնական արդյունքները Բուքինգհեմյան պալատը հրապարակել է արքայադուստր Եվգենյայի հարսանիքի պաշտոնական լուսանկարները Պարբերաբար ստուգումներ են լինելու, որ աշխատանքները պատշաճ կատարվեն. Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր ՄՅՈւ-ն պատրաստ է գնել «Ֆիորենտինայի» պաշտպանին Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» պանթեոնում Մեր երկրում գնահատվում են այլ ազգերի մշակույթները՝ դրա վառ ապացույցը Շեվչենկոյի հուշարձանն է Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀԿ-ն արդյունավետ ու օրինաչափ գործունեություն է ծավալում ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլատֆորմը մտատանջությունների առիթ է տվել որոշ մութ ուժերի Ֆուտբոլի ընտրանին Ազգերի լիգայի ենթախմբում նախավերջին տեղում էՀայաստան-Ջիբրալթար խաղից հետո բախում է տեղի ունեցել երկրպագուների միջևՋիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչը պատմական որակեց հաղթանակըԿոտայքի մարզում 42-ամյա վարորդը Skoda-ով մխրճվել է պանելներ տեղափոխող բեռնատարի մեջ. կան վիրավորներ. Shamshyan.comԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Ջիբրալթարին (տեսանյութ)Եթե ժողովուրդն ուզում է, որ ընտրությունը լինի դեկտեմբերին, մենք 2 ձեռքով կողմ ենք.Գ. ԾառուկյանՍկանդալ Չիլիի կաթոլիկ եկեղեցում. Հռոմի պապը կարգալույծ է արել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող երկու եպիսկոպոսիLufthansa-ի օդանավն օդաչուների խցիկում ծխի տարածման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել ԺնևումԾառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը (տեսանյութ, լուսանկարներ)